ՔՊ-ական պատգամավոր Հակոբ Ասլանյանը հայտարարել է, որ մեկ ամսով դադարեցնում է անդամակցությունը ՔՊ խմբակցությանը։
Պահանջում է Աղազարյանի հետ կապված ձևավորել հանձնաժողով, ու եթե Աղազարյանի մեղքը չապացուցվի՝ ընդհանրապես դուրս կգա խմբակցությունից։
Պիտի ընդունել, որ գործընկերոջ նկատմամբ այս այլանդակության համատեքստում Ասլանյանը դրսևորում է արժանապատիվ կեցվածք։ Եթե այս փաստին գումարենք մեկ այլ ՔՊ-ականի՝ Վլադիմիր Վարդանյանի բավական սթափ ու չափավոր գնահատականներն ու ակնարկները՝ պարզ է դառնում, որ ՔՊ-ում մարդիկ սկսում են շատ կարևոր ճշմարտություններ հասկանալ։
Օրինակ, այն, որ մենք իրենց թշնամին չենք, իսկ բուն թշնամին թշնամություն մտցնողն է` կուզեք՝ «նեռ» ասեք, չեք ուզի՝ ինչ ուզում եք ասեք։
Ռուբեն ՄԵԼԻՔՅԱՆ